Սոցիալական

Հանրային տրանսպորտով երթևեկողների քիչ տոկոսն է օգտվում «Telcell» համակարգից

Հանրային տրանսպորտով երթևեկողների քիչ տոկոսն է օգտվում «Telcell» համակարգից

Երևանում երթուղային տրանսպորտի ուղևորների 2 տոկոսն է օգտվում «Telcell» վճարման համակարգից, մետրոյի ուղևորների՝ 13 տոկոսը։ Ավագանու նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը արձանագրել է, որ մետրոյից շաբաթվա ընթացքում օգտվել է շուրջ 575․000 ուղևոր, որոնցից միայն 75․000-ն է վճարել համակարգով։ Նույն պատկերն է նաև երթուղային տրանսպորտում՝ 3․5 միլիոն ուղևորներից միայն 75․000-ն է օգտվել «Telcell»-ից։

Չնայած վերջինս ձգտում է ամեն ինչ անել՝ հասարակության «սիրտը շահելու» համար, բայց թվերն այլ բանի մասին են խոսում։ Հունիսի 5-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունը իրականացրել էր «Մետրոբուս» գովազդային վիճակախաղը, ըստ որի՝ էլեկտրոնային տարբերակով տրանսպորտի տոմս գնած ուղևորները կարող էին մասնակցել  միլիոնի խաղարկությանը։ Բացի այդ՝ ամենուր կարելի է տեսնել «Telcell» -ի գովազդներ։ 

Քաղաքացիների շրջանում հարցումներ անելիս պարզ դարձավ, որ վճարման նոր համակարգից հիմնականում օգտվում են երիտասարդներն ու միջին տարիքի անձինք։ Նրանցից ոմանք նշեցին, որ հաճախ չեն կարողանում էլեկտրոնային տարբերակով վճարել, որովհետև սարքը տրանսպորտի մեջ ոչ հարմար տեղում է գտնվում․

«Երբ տրանսպորտի մեջ կանգնելու տեղ չի լինում, շատ դժվար է հեռախոսը փոխանցել, որպեսզի ուրիշները սկանավորեն կոդը։ Դրա համար միայն էլեկտրոնային տոմս պահելը նպատակահարմար չէ, անհրաժեշտ է կանխիկ գումար էլ պահել, որովհետև այդ տարբերակը միշտ աշխատում է»։ 

2025 թվականի հունվարից նախատեսվում է տրանսպորտներում կիրառել միասնական տոմսային համակարգ։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով