Սեպտեմբերի 11-13-ը Երևանում կանցկացվի գինու զբոսաշրջության միջազգային 8-րդ համաժողովը
Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 11-13-ը Երևանում կկազմակերպեն Գինու զբոսաշրջության 8-րդ համաժողովը։ Միջոցառումը ունի «Ժառանգությունը յուրաքանչյուր շշում. ստեղծել իսկական գինու զբոսաշրջության փորձ» խորագիրը:
Ամենամյա համաժողովը հնարավորություն է տալիս փորձագետներին համատեղ աշխատել գինու արտադրության ոլորտում, գտնել կոնկրետ լուծումներ՝ զբոսաշրջությունը համայնքների համար ավելի կայուն և ճկուն դարձնելու համար:
Նախորդ տարի համաժողովը տեղի է ունեցել Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում։ Հենց այդ ժամանակ է որոշվել է հաջորդ տարի նույն ծրագրի շրջանակներում հանդիպել Հայաստանում։