Համացանցում հայտնված 425 դրամով ճամպրուկ գնելու հայտարարությունները կեղծ են
Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան տիրույթի տարբեր կայքէջերով կեղծ տեղեկատվություն է տարածվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի, «Հայ փոստի» և այլ կազմակերպությունների կողմից կորած ճամպրուկներ վաճառելու վերաբերյալ։ Գովազդային գրառումներում մի ճամպրուկի գինը նշվում է 425 դրամով։
Էջերի զննությունից պարզ դարձավ, որ դրանք բոլորը ստեղծվել են նույն օրը՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին։ Ստեղծված կայքէջերը մեկ նմանություն ևս ունեին․ հրապարակումների տակ իբրև թե ճամպրուկներ գնած էջերի տերերը օտարերկրացիներ են:
Հրապարակումներին կից եղած հղումով այցելելու դեպքում օգտատերերը չեն կարող ճամպրուկ գնել։ Սա պարզապես վիրուս տարածելու մեկ այլ եղանակ է։
Տարբեր սոցիալական կայքերում ճամպրուկներ գնելու նման գրառումները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։