Էդգար Բաղդասարյանի «Յաշա և Լեոնիդ Բրեժնև» ֆիլմը կներկայացվի «Օսկար» միջազգային կինոմրցույթում
Էդգար Բաղդասարյանի «Յաշա և Լեոնիդ Բրեժնև» ֆիլմը կներկայացվի «Օսկար» միջազգային կինոմրցույթում
«Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի «Յաշա և Լեոնիդ Բրեժնև» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել Հայկական ազգային կինոակադեմիան։
«Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարում է «ՕՍԿԱՐ» մրցանակի հավակնորդին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում»։
Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ֆիլմը քաղաքականությունից զերծ չէ, բայց քաղաքականության մասին էլ չէ։
«Ֆիլմում շատ բան համընկել է վերջին իրադարձությունների հետ։ Որոշ բաներ փոփոխվել են, սակայն մի բան անփոփոխ է մնացել, այն, որ մենք ապրում ենք խեղաթյուրված գիտակցությամբ։ Դա հենց այն է, ինչ պատահել է ֆիլմի հերոսին, որին փայլուն մարմնավորել է Մայիս Սարգսյանը»։
Գլխավոր հերոս Յաշա Մալայանը Խորհրդային Միության փլուզումից հետո չի կարողանում համակերպվել կապիտալիստական բարքերին։ Նա կառչում է անցյալից, մերժում ներկան ու ապրում իր երևակայական աշխարհում, որի մեջ իր ուրույն տեղն ունի Լեոնիդ Բրեժնևը։
Նախկինում ֆիլմը «Անահիտ» մրցանակաբաշխության «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն դերասան», «Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգերում արժանացել է մրցանակների։ Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում։
Յաշայի դերակատարը ՀՀ վաստակավոր արտիս Արամայիս Սարգսյանն է, Լեոնիդ Բրեժնևի դերակատարը՝ Մաքսիմ Վիտորգանը։
Սա հեղինակի առաջին փորձը չէ միջազգային կինոմրցությում։ 2019 թվականին նրա «Էրկեն գիշեր» ֆիլմը նույնպես ներկայացվել է «Օսկար»-ի, սակայն որևէ հաջողություն չի գրանցվել։
Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)