Սոցիալական

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել

ՆԳՆ ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին`ժամը մոտ 22։15-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի 13-րդ փողոցում անասնակեր է այրվում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։07-ին, մարվել՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 05։00-ին: Մեծ Պարնի գյուղի վարչական ղեկավար նշեց, որ այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․

«Այժմ հետաքննություն է գնում՝ հրդեհի պատճառները իմանալու համար։ Չեմ կարող ասել փոխհատուցում կտրվի, թե ոչ։ Դա պետք է համայնքի ղեկավարը որոշի»։

 

 

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով