Քաղաքական

Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

Միշել Բարնիեն՝ Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի նախագահը վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին։

«Նա պետք է ձեւավորի միասնական կառավարություն՝ ծառայելու երկրին ու ֆրանսիացի ժողովրդին»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Բարնիեի նշանակումը կայուն կառավարություն ապահովելու նպատակ ունի։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը գրել է, որ այսպիսով վերջ կդնի խորհրդարանական անավարտ ընտրություններից հետո երկամսյա փակուղուն:

73-ամյա Բարնյեն միջազգային բեմում առավել հայտնի է իր՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցում միջնորդողի դերով:

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով