Քննչական կոմիտեն հաղորդում է, որ սեպտեմբերի 4-ին ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձինք Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից մի կնոջ են առևանգել։ Անձինք առանց կնոջ կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է՝ ըստ նախնական տվյալների՝ անձինք ներկայացել են որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են տարածքը տեսանկարահանող սարքերի՝ դեպքին վերաբերելի տեսագրությունները և զննության ենթարկվել։ Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։