Քաղաքական

Հայաստանը և Վիետնամը քննարկում են վիզային ազատականացման և ուղիղ չվերթների բացման հնարավորությունները

Հայաստանը և Վիետնամը քննարկում են վիզայի ազատականացման և ուղիղ չվերթների բացման հնարավորությունները

Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է արտգործնախարար Բույ Տան Շոնի հետ։ Տեղում քննարկվել են Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթների և վիզայի ազատականացման հարցերը։ 

Հայաստանը և Վիետնամը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռևս 1992 թվականից։ Սակայն երկու երկրների միջև ուղիղ չվերթներ չկան։ Հայաստանի քաղաքացիները Վիետնամի մուտքի թույլտվություն ստանալու համար պետք է դիմեին Մոսկվայում գտնվող Վիետնամի դեսպանատուն։

Կողմերը խոսել են նաև տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական համագործակցությունների մասին։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)