ԵՒՔաղաքական

Վրաստանը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը որոշել է նոր ճանապարհ կառուցել դեպի Հայաստան։ Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար պետությունը օտարել է Մառնեուլի շրջանի հողերը։

 30 կմ երկարությամբ ավտոմայրուղին ունենալու է 4 գոտի , 11 կամուրջ և անցում։ Այն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ։ 

Ծրագիրը իրականացվում է Արևելեք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից։ Շինարարությունը կարժենա մոտ 250 մլն եվրո։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)