Երևանյան

Խոշոր ավտովթար Երևանում․ կա 20 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում․ կա 20 վիրավոր

Օգոստոսի 11-ին՝ առավոտյան 9։10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ցորեն տեղափոխող «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով 20 անձ դիմել է բուժօգնության։ Հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 18 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը՝ միջին ծանրության։ Եվս 8 քաղաքացի, որոնք անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)