Մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է երեխային ծեծելու համար
Հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծի ենթարկում երեխաներից մեկին։ Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի «Զարթոնք» մանկապարտեզում։ Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից՝ դաստիարակի կողմից ավագ խմբի երեխայի նկատմամբ առերևույթ բռնություն է կիրառվել մանկապարտեզի ննջասենյակում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդյունքում՝ դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով և հեռացվել աշխատանքից։ Նախաքննությունը դեռ շարունակվում է։
Վեդի գյուղի տվյալ մանկապարտեզ հաճախում է մոտ 120 երեխա։