Գիտակրթական

Հայաստանի թիմը մեդալներով է վերադարձել «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի թիմը մեդալներով է վերադարձել «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում։ Այն կայացել է հուլիսի 11-22-ը Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում։ Օլիմպիադային մասնակցե է 609 աշակերտ՝ 108 տարբեր երկրներից։

Բրոնզե մեդալների են արժանացել Արտաշես Շահինյանի անվան «Ֆիզմաթ» հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը և նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանը։ «Ֆիզմաթ» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը արժանացել է գովասանագրի։ 

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը և Գրիգոր Քերոբյանը։

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։ Առաջին եռյակում են Ամերիկայի (1-ին հորիզոնական), Չինաստանի (2-րդ հորիզոնական) և Կորեայի Հանրապետության (3-րդ հորիզոնական) թիմերը։

 

 

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)