ՏնտեսականՔաղաքական

Հայաստանի սուվերեն վարկանիշը` հեռանկարը «կայունից» դեպի «դրական»

Հայաստանի սուվերեն վարկանիշը` հեռանկարը «կայունից» դեպի «դրական»

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական», — հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Համաձայն «Standard and Poor’s» վարկանիշային գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարելավմամբ, ինչին նպաստել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աշխատուժի և կապիտալի ներհոսքը: 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտությունը անսպասելի դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, որն ընդլայնվեց 12,6%-ով։ Աճի այս արագացումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ներգաղթով, որը խթանեց տնտեսությունը բազմաթիվ ուղիներով: Նախ Ռուսաստանից միգրանտների մեծ մասը հմուտ, երիտասարդ մասնագետներ են, որոնք հիմնականում աշխատում են բարձր արդյունավետությամբ ՏՏ ոլորտում: Հմուտ աշխատուժի մուտքը, զուգորդված ավելի քան հազար օտարերկրյա սեփականություն հանդիսացող ընկերությունների գրանցման հետ, օգնեց որոշ ոլորտների էապես աճել 2022 թվականին: Օրինակ, Հայաստանի ՏՏ ոլորտը 2022 թվականի երրորդ եռամսյակում նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 60%-ով: 2023 թվականին աճը կդանդաղի մինչև 4,0%՝ պայմանավորված ավելի թույլ արտաքին պահանջարկով: Գործակալության գնահատմամբ առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին և ֆինանսական կայունությանն առչնվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարևորությունը:

Արփի Մանուկյան (կամավոր թղթակից)