Քաղաքական

Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ ու հուշարձան Ֆրանսիայի Նիմ քաղաքում

Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ ու հուշարձան Ֆրանսիայի Նիմ քաղաքում

Ինչպես հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Նիմ քաղաքի կենտրոնում ապրիլի 16-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հրապարակի և հայկական խաչքարի բացման արարողություն է տեղի ունեցել։ Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել Նիմ քաղաքի քաղաքապետ՝ Ժան Պոլ Ֆուրինեն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպանը` Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է այն հանգամանքը, որ Ֆրանսիան մեծ դեր է ունեցել ցեղասպանությունից հետո փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում։ Վերջում հայ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նիմի քաղաքապետին ու քաղաքային խորհրդին` հրապարակի և խաչքարի բացման արարողությունն իրականացնելու համար։ Դեսպանը բացման արարողությունից հետո հանդիպել է տեղի հայկական համայնքին ու շնորհակալություն հայտնել 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ նրանց ցուցաբերած աջակցության համար։

Լիանա Քարամյան (կամավոր թղթակից)