Լվովում Գիշերային հրթիռակոծությունը վնասել է մոտ 50 բնակելի շենք, երկու դպրոց, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, 30 և ավել մարդիկ էլ վիրավորվել են։
Ռուսական BBC-ն փոխանցում է, որ ռուս զինվորականները մեկնաբանություն չունեն կատարվածի վերաբերյալ։ Զոհերի թվում 9 և 14 տարեկան աղջիկ երեխաներ կան։
Զելենսկու մեկնաբանությամբ՝ Կրիվոյ Ռոգի վրա ևս եղել է հարձակում, որի հետևանքով էլ 5 տուժած կա։ Ուկրաինայի նախագահը կոչ է արել արևմտյան դաշնակիցներին, որ զենք տրամադրեն՝ արդարացի պատասխան տալու համար։