Երևանյան

Երևանում կփոխարինվի 500 վերելակ

Երևանում կփոխարինվի 500 վերելակ

«Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ»,- հաղորդոում է քաղաքապետարանը։

Հաղորդագրությանը կից տեղադրված է GIS համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են հետևել տվյալ հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին։

Փոխարինման աշխատանքները սկսվել են այս ամառ, կավարտվեն մինչև տարվա վերջ։

2019 թվականից մեկնարկած ծրագրով երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Ըստ քաղաքապետարանի՝ ծրագիրը շարունակական է. նախատեսվում է առաջիկայում փոխարինել մայրաքաղաքի բոլոր վերելակները:

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով