Քաղաքական

ԵՄ մուտքի վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվել են

ԵՄ մուտքի վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվել են

Ազդարարվել է ԵՄ մուտքի վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ  Կառավարությունից։ 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։

Փոխվարչապետն իր հայտարարությունում անդրադարձել է Հայաստան-ԵՄ գործընկերության ամրապնդմանը։ Նա նշեց, որ օրակարգն այժմ ներառում է քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկն ու Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։

Վիզաների ազատականացման հետ կապված փոխվարչապետը հայտարարել է գործընթացի մեկնարկը, այն համարելով միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ:

Փոխվարչապետը կարևորել է ԵՄ փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։

Մարգարիտիս Սխինասը ԵՄ-Հայաստան հարաբերությունների որակը և խորությունը կապում է տարածաշրջանում խաղաղության և կայունության Հայաստանի հանձնառած գաղափարների հետ։

«Համոզված եմ, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը մենք հայ ժողովրդին կօգնենք տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել»,- անդրադառնալով վիզաների ազատականացմանը՝ նշել է Սխինասը։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով