Որոշվել է 9 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ ՆԳՆ
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստին որոշում կայացվեց ոստիկանության 9 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության։
Նախարարության հաղորդմամբ՝ նրանց նկատմամբ առաջարկվեց կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն»։
Նիստը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։