Վարչապետի աշխատակազմը շուրջ 205 միլիոն դրամ է ծախսել ավտոմեքենաների համար
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը շուրջ 205 միլիոն դրամ է ծախսել այս տարվա ընթացքում ավտոմեքենաների անիվների, դրանց լվացման, վերանորոգման ծառայությունների և վառելիքի համար։
DITARKUM.info-ն, օգտվելով armeps.am-ի տվյալներից, կազմել է գնումների ցուցակը։ Հետաքրքիր է, որ վարչապետի աշխատակազմը շուրջ 205 միլիոն 447 հազար 400 դրամի գնումներ է իրականացրել մեքենաների համար։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար կազմում 20 անձ կա՝ բացառությամբ ստորաբաժանումների աշխատակազմի։