Տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում
Տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում
«Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում»,-այս մասին հաղորդում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։
Քննարկմանը մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Քննարկմանը անդրադարձել է կատարվել պատժողական քաղաքականության, հանրային առողջապահական ու սոցիալական վերաինտեգրման խնդիրներին։
«Թվերից այն կողմ պետք է տեսնենք մարդ անհատին և հասկանանք, թե մարդու հետ կապված ինչպիսի աշխատանք, ինչպիսի պարտականություն ունի պետությունը, որպեսզի կարողանանք, ի վերջո, հասնել նրա բուժմանը, առողջական վիճակի կարգավորմանը և սոցիալական վերաինտեգրմանը հասարակություն»,-նշել է Սարգսյանը։
Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության 2025-2027 թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։
2023 թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք, նախորդ տարվա համեմատ 2804 դեպքով աճ: