Մարզային

Շիրակի մարզում հերթական անգամ դիտարկվել են սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները

Շիրակի մարզում հերթական անգամ դիտարկվել է սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները

«Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, հերթական անգամ դիտարկել է «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները», — այս մասին հայտնում է Շիրակի մարզի մարզպետի աշխատակազմը։

Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը եղել է մի քանի փողոցներում, դիտարկել իրականացված շինարարական աշխատանքները։ 

Ըստ հաղորդագրության՝ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 995 մլն 331 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։

Նշենք, որ ծրագրի ընդհանուր բյուջեն ի սկզբանե կազմում էր 2․5 մլրդ դրամ։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)