Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակները։

Թարմացված տվյալներով՝ Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է 2 հորզիոնականով և այժմ 8-րդն է (2627)։ ԱՄՆ-ի ընտրանին շարունակում է լինել առաջատար (2730), երկրորդը Հնդկաստանն է (2711), երրորդը՝ Չինաստանը (2678)։ 

Կանանց Հայաստանի հավաքականը 21-րդն է (2208)։ Այնտեղ առաջատարը Չինաստանն է (2483), երկրորդը՝ Հնդկաստանը (2419), երրորդը՝ Ուկրաինան (2389)։

Հայաստանից ամենաբարձր վարկանշային միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, ով 60-րդն է (2667), 80-րդ տեղում Շանթ Սարգսյանն է (2649), 85-րդ տեղում՝ Գաբրիել Սարգսյանը (2646)։ Առաջատարը շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը (2832), ում հաջորդում են Հիկարու Նակամուրան (2802) և Ֆաբիանո Կարուանան (2798)։

Կանանց պայքարում Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունի Էլինա Դանիելյանը (2393), ով 54-րդն է։ Լիլիթ Մկրտչյանը 81-րդն է (2366), Աննա Սարգսյանը՝ 83-րդը (2364)։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)