Քաղաքական

Սեպտեմբերի 9-10-ը Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ ԱԳՆ

Սեպտեմբերի 9-10-ը Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ ԱԳՆ

«Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը»,- հաղորդում են ԱԳՆ-ից։

Այցի շրջանակներում ԱԳՆ-ում տեղի կունենա նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նախարարները կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:

Այս տարվա փետրվարի 14-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել էր Լյուքսեմբուրգ, որտեղ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերը և տարածաշրջանային թեմաներ:

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)