Մշակույթ

Սեպտեմբերի 10-12-ը կանցկացվի «Սերգեյ Փարաջանով- 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս։

Սեպտեմբերի 10-12-ը կանցկացվի «Սերգեյ Փարաջանով- 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս։

«ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ սեպտեմբերի 10-12-ը կանցկացնի «Սերգեյ Փարաջանով- 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Գիտական կոնֆերանսի նպատակն է ներկայացնել փարաջանովագիտության արդի վիճակը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

«Գիտությունների ազգային ակադեմիայում կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, ԱՄՆ-ի միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

2024 թվականի հունվարից մեկնարկել է Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որի շրջանակում ի սկզբանե նախատեսված էր ավելի քան 30 ծրագրեր։

Հիշեցնենք, որ հոբելյանական միջոցառումների ծրագիրն անցկացվում է վարչապետի որոշմամբ անցյալ տարի ստեղծված Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կազմակերպմամբ։

 

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)