Մարզային

Պրոբացիայի ծառայությունը սկսել է շարժական գրասենյակների շահագործումը

Պրոբացիայի ծառայությունը սկսել է շարժական գրասենյակների շահագործումը

ՀՀ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ պրոբացիայի ծառայությունը ևս սկսել է շարժական գրասենյակների շահագործումը։ Պրոբացիան այլընտրանք է ազատազրկմանը։ Դատարանը հնարավորություն է տալիս իրավախախտում կատարած անձին պատժի կրման կամ փորձաշրջանի կիրառման պայմաններում գտնվել սահմանափակ ազատության մեջ՝ պետության վերահսկողության ներքո։  

Դեռևս շարժական գրասենյակներ են տեղակայվել Վարդենիս, Մարտունի և Արարատ քաղաքներում։ Արարատում տեղակայված շարժական գրասենյակից արդեն օգտվել է շուրջ 30 շահառու:

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Արարատ քաղաքում հետևել է պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին: Արարատի մարզի այն գյուղերի բնակիչները, որոնք ծառայության շահառու են և ստիպված էին լինում իրենց պարտականությունների իրականացման համար հասնել Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաք, այժմ հնարավորություն են ստացել սպասարկվել շարժական գրասենյակում:

Շարժական գրասենյակում իրականացվում են այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել ծառայության բաժիններում։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)