Քաղաքական

Պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն:

«Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն»,- հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն էր ձեռքբերվել։

 

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)