Սպորտ

Օլիմպիական խաղերի վազորդուհին ընտանեկան բռնության զոհ է դարձել

Օլիմպիական խաղերի վազորդուհին ընտանեկան բռնության զոհ է դարձել

Փարիզի օլիմպիական խաղերին անցյալ ամիս մասնակցած մարաթոնյան վազորդուհին ընտանեկան բռնության զոհ է դարձել։

Ռեբեկա Չեպտեգեյը մահացել է մարմնի 75% այրվածքներ ստանալուց հետո։

Նրա վրա հարձակվել է իր ընկերը, ում հետ հողատարածքի հետ կապված որոշ անհամաձայնություններ են եղել։ Նա՝ Դիքսոն Նդիման, բենզինով ներխուժել է տուն ու այրել աղջկան։ Արդյունքում տղան ևս այրվել է։ Այժմ նա բուժվում Էլդորետ քաղաքի հիվանդանոցում։

Ուգանդայի աթլետիկայի ֆեդերացիան X-ում հաստատել է տեղի ունեցածը․

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր վաղ առավոտյան մահացել է մեր մարզուհի Ռեբեկա Չեպտեգեյը, ով ողբերգականորեն զոհ դարձավ ընտանեկան բռնության։ Մենք դատապարտում ենք նման արարքները և արդարության կոչ ենք անում։ Թող խաղաղվի նրա հոգին»։ 

33-ամյա Չեպտեգեյը մահացել է օրգան համակարգերի ընդհանուր աշխատանքի անբավարարությունից։

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)