Սպորտ

«Նոան» 7:0 հաշվով ջախջախեց մալթական թիմին

«Նոան» 7:0 հաշվով ջախջախեց մալթական թիմին

Երևանի «Նոան» Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում գերխոշոր հաշվով հաղթեց մալթական թիմին։

Ռուի Մոտայի սաները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Առաջին խաղակեսում «Նոայի» կազմում աչքի ընկան Վիրջիլ Պինսոնն (19’) ու Գոնսալո Գրեգորիոն (28’, 31’)։ Երկրորդ խաղակեսում Գրեգորիոն ևս 1 գոլ խփեց՝ ձևակերպելով հեթ-տրիկ (56’): Էրալդո Չինարին դուբլ ձևակերպեց (71’, 72’)։ Եվս մեկ գոլ խփեց Հելդեր Ֆերեյրան (89’):

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Մալթայում։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)