Գիտակրթական

4 բրոնզե մեդալ քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

4 բրոնզե մեդալ քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացվել է քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել։ 

Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ։

ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Արման Խառատյանն ու Արտավազդ Արաբաչյանը, Քվանտ վարժարանից Սերգեյ Թադևոսյանը  և Սևանի ավագ դպրոցի աշակերտ Բենիամին Հայրապետյանը։

Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Թիմը ղեկավարել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։

Անահիտ Սահակյան (կամավոր թղթակից)