ԵՒՔաղաքական

Ինչի՞ համար է ծառայելու Եվրոպական խորհրդի կողմից Հայաստանի զինված ուժերին տրամադրվող 10 մլն եվրոն

Ինչի՞ համար է ծառայելու Եվրոպական խորհրդի կողմից Հայաստանի զինված ուժերին տրամադրվող 10 մլն եվրոն

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների խորհուրդն ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում նոր որոշում, ըստ որի՝ Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 միլիոն եվրո աջակցություն։

Որոշման մեջ նշվում է, որ ԵՄ-ն կարևորում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությունը, և այս օգնությունը շեշտը դնում է նմանատիպ նպատակային ծախսերի վրա։

Նշվում է նաև, որ նախատեսված աջակցությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։

«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,-նշված է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։ 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)