Քաջարան-Ագարակ նոր ճանապարհը
Քաջարան-Ագարակ նոր ճանապարհը
«Ճանապարհային դեպարտամենտը» ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները։
Նշվել է, որ կառուցվելու է 32կմ ճանապարհ, 3կմ ընդհանուր երկարությամբ 17 կամուրջ, 1կմ ընդհանուր երկարությամբ 2 թունել, 5 փոխհատում։
Հիմնադրամը նշել է, որ շինարարությունը իրականացվում է իրանական երկու կազմակերպությունների հետ:
Ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի և Եվրասիական բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։
Անահիտ Սահակյան(կամավոր թղթակից)