ԵՒ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները լեյտենանտի կոչում ստացան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները լեյտենանտի կոչում ստացան

Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

Ակադեմիայի շրջանավարտները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:

Շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական առաջին կոչումը ստանալու և համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն:

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)