Սպանություն փորձ՝ Երևանում
Սպանություն փորձ՝ Երևանում
Հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ, սրա մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտե։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում:
Դեպքի վայրում և այնտեղ գտնվող, տուժողին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի զննության արդյունքում ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, արյան հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության։ Բժշկական կենտրոնից առգրավվել են վիրահատության արդյունքում մարմնից դուրս բերված գնդակը։
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. հուլիսի 20-ին՝ ժամը 15:22-ի սահմաններում, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35-ամյա տուժողի նշված ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղևորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)