Քաղաքական

Բացե՛լ կյանքի ճանապարհը․ՄԱԿ-ի դատարան

Բացե՛լ կյանքի ճանապարհը․ՄԱԿ-ի դատարան

Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշումը ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում: Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկության վերականգնելու անհրաժեշտության մասին: Դատարանը նշեց,որ  ներկայացված փաստերը ցույց են տալիս,որ Լաչինի միջանցքով տեղաշարժման փակումը հանգեցրել է մի շարք խնդիրների և բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Հայաստանը հետևելու է Ադրբեջանի կողմից դատարանի որոշման կայացմանը և   ներկայացնելու է դատաքննության ժամկետի ընթացքում ի հայտ եկած խախտումների մասին:

Արփի Մանուկյան (կամավոր թղթակից)