Օրեր առաջ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել գնել F-16 կործանիչներ: ԱՄՆ-ը սենատը հանել է Թուրքիային F-16-եր վաճառելու հարցում եղած 2 նախապայմանները,որոնք հետևյալն էին՝
Վաճառքը պետք է իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։
Պետք է տրվեն երաշխիքներ առ այն,որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանչներով Հունաստանի տարածքում չարտոնացված թռիչքներ իրականացնելը:
Ավելի ուշ պետք է սենատն ու ներկայացուցիչների պալատը վերոնշյալ օրենքի համար համատեղ տեքստ մշակեն ու ներկայացնեն նախագահ Բայդենի հաստատմանը: