Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի վերջին խաղում բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթեց Ադրբեջանին։

Ռումինիայի Պիտեստի քաղաքում Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում իր ելույթներն ավարտեց Հայաստանի Մ20 հավաքականը, որը վերջին խաղում կարողացավ հաղթանակի հասնել Ադրբեջանի՝ իր հասակակակիցների նկատմամբ 61:71 հաշվով։

Հայաստանի Մ20 հավաքականը ոչ մի քառորդում չի պարտվել։ Առաջին, երրորդ և չորրորդ քառորդներում առավելությունը մերն էր (19։17, 19։14, 20։17), միայն երկրորդ քառորդում գրանցվեց ոչ-ոքի (13։13)։ 

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Յուրա Մելիքյանն էր, ով կարողացավ 15 միավոր վաստակել ու 21 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին։ 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)