ԵՒ

Հայ և ամերիկյան զինվորականները շարունակում են զորավարժությունը

Հայ և ամերիկյան զինվորականները շարունակում են զորավարժությունը

ԱՄՆ-ի և Հայաստանի զինվորականներն այս շաբաթ «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024»-ի շրջանակներում անցկացրել են զորքերի կառավարում և զենքի ուսուցում:

Այս զորավարժությունները ցույց են տալիս համագործակցելու և գործելու կարողությունը համագործակցային, բարձր ինտենսիվության միջավայրում՝ միևնույն ժամանակ բարձրացնելով պատրաստակամությունը, արձագանքելու ունակությունը և համախմբվածությունը:

Հիշեցենենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)