Տնտեսական

Հարկերն ուշ վճարելու օրական տույժը կբարձրանա

Հարկերն ուշ վճարելու օրական տույժը կբարձրանա

Հարկերի ուշ վճարման տույժերը կավելանան։ Որոշումն ընդունվել է կառավարության հերթական նիստում: Մինչ 2018-ն օրական տույժը սահմանված էր 0.15%, բայց ոչ ավել, քան 365 օրը։ 2018-ի հունվարի 21-ից օրական տուժաչափը սահմանվել էր 0.75%։

Օրական տույժի չափի հերթական վերանայումը գործադիրը հաստատել է 2022-ի ապրիլին: Այդ ժամանակ այն իջեցվել էր 0.04%-ի՝ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով՝ հարկերի ուշ վճարման համար տույժերի դրույքաչափը վերականգնելու ժամանակն է:

«Առաջարկում ենք վերականգնել մինչև 2022 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը և սահմանել օրական 0.075%»:

Իսկ տարեկան դրույքաչափը նախկին հաշվարկի 14.6% փոխարեն կդառնա 27.375%: Գործադիրն ակնկալում է այսպիսով բարձրացնել հարկային վերահսկողության արդյունավետությունն ու հեշտացնել հարկային խախտումների բացահայտման գործընթացը:

Հարկերի ուշ վճարման տույժի դրույքաչափի փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)