Սպորտ

«Ուրարտուն» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր

«Ուրարտուն» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին տուրի պատասխան խաղում «Ուրարտուն» տանն ուժեղ գտնվեց «Կալև Տալինից»։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երևանյան ակումբը 2 անպատասխան գնդակ ուղարկեց էստոնական ակումբի դարպասը։

Թիմերի միջև կայացած առաջին խաղում Դմիտրի Գունկոյի սաները 2։1 հաշվով հաղթանակի էին հասել։ Պատասխան խաղում Միքայել Միրզոյանի դուբլը կրկին հաղթանակ պարգևեց «Ուրարտուին»։ 12-րդ րոպեին հայ կիսապաշտպանը առաջ մղեց իր թիմին։ Առաջին խաղակեսի վերջում (45՛) Միրզոյանը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Ընդհանուր դիմակայությունում «Ուրարտուն» 4։1 (2:1, 2:0) հաշվով հաղթեց «Կալև Տալինին»։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի երկրորդ փուլում «Ուրարտուն» կմրցի չեխական «Բանիկ Օստրավայի» դեմ։ Առաջին հանդիպումը հուլիսի 25-ին է, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)