Սպորտ

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջեց մեկ հորիզոնականով

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջեց մեկ հորիզոնականով

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 հորիզոնականով։

Հուլիսի 20-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով։ Այժմ մեր ընտրանին 97-րդն է։ 

Հայաստանի հավաքականը սեպտեմբերից կմեկնարկի Ազգերի լիգայի C դիվիզիոնի D խմբում։ Մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների հավաքականները։ ՖԻՖԱ-ի թարմացված դասակարգման աղյուսակում Հյուսիսային Մակեդոնիան 72-րդն է, Լատվիան՝ 137-րդը, Ֆարերյան կղզիները՝ 138-րդը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1. Արգենտինա
2․ Ֆրանսիա
3․ Իսպանիա
4․ Անգլիա
5․Բրազիլիա
6․Բելգիա
7․Հոլանդիա
8․Պորտուգալիա
9․Կոլումբիա
10․ Իտալիա

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)