Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց Մոլդովային
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում հաղթեց Մոլդովային։
Ռումինիայի Պիտեստի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը 81։71 հաշվով առավելության հասավ Մոլդովայի տարեկիցների նկատմամբ։
Հայաստանի հավաքականը, որը 4 խաղում հաղթանակ չէր տոնել, առաջին հաղթանակը տարավ։ Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն էր, ով վաստակել էր 26 միավոր: Նա նաև 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը հուլիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, կմրցի Ալբանիայի դեմ։