ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան նշել է, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը աշխատանքի կանցնի ՀՀ ՊՆ-ում։
Ուզրա Զեյան, ով հուլիսի 13-16-ը Հայաստանում էր, «Հետք»-ի հետ զրույցում խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ՀԱՊԿ-ի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խոչընդոտ լինելու, Արցախից տեղահանվածների, միջազգային դիտորդների ու խաղաղապահների մասին։
Այն հարցին, թե արդյոք ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի ՀՀ ՊՆ-ում, Զեյան նշեց․ «Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանաքաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»։
Ուզրա Զեյան ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության ձևավորման համար ԱՄՆ-ն 16 միլիոն դոլար է հատկացրել։