ԵՒ

Կրակոցներ «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում․ կա մեկ զոհ

Կրակոցներ «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում․ կա մեկ զոհ

Հուլիսի 17–ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա․ Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է․ Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա․ Ալոյանը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչները։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ապա հնչել են կրակոցներ։

Հուլիսի 18-ին՝ ժամը 06։40-ի մոտակայքում, «Սևան» ԲԿ-ից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի 37-ամյա բնակիչը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է։

Որոշում է կայացվել ձերբակալել Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներին։ 

Նախաքննությունը շարունակվում է։