Մշակույթ

Ձեր տնից՝ մեր տուն․ Անահիտ աստվածուհու արձանը կլինի Հայաստանում

Ձեր տնից՝ մեր տուն․ Անահիտ աստվածուհու արձանը կլինի Հայաստանում

Սեպտեմբերի 21-ին կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը։

Ցուցադրվելու են Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը:

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է 15 միլիոն 693 հազար դրամ հատկացնել թանգարանային ցուցադրության հանրահռչակմանը։ Այն հնարավորություն կտա թվային, ֆիզիկական և մարքեթինգային գործիքակազմի միջոցով ավելի շատ մարդկանց ներգրավել այս միջոցառմանը։

Ցուցահանդեսի բացման արարողությունը կլինի ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում։