Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր գիշերը՝01։30-ին, պայքարի մեջ մտան մեր գերծանր քաշային մարզիկները՝ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։
Սիմոն Մարտիրոսյանը, ով փոխել էր իր քաշային կարգը, զբաղեցրեց ընդամենը 8-րդ հորիզոնականը՝երկամարտում գրանցելով 425կգ (190+235): Վարազդատ Լալայանը ցույց տվեց երկամարտի 461 կգ (215+246) ու դարձավ բրոնզե մեդալակիր։ Լալայանը նաև արծաթե մեդալ վաստակեց պոկում վարժությունում։
Բահրեյնը ներկայացնող հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը դարձավ փոխչեմպիոն՝ երկամարտում գրանցելով 462կգ (212+250):
Աշխարհի չեմպիոն կրկին դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, ով գրանցեց 466 կգ (215+251):