ԵՒ

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Հուլիսի 17-ին՝ 06:09-ին, Վրաստանի Ծնորի քաղաքից 10 կմ դեպի հարավ տեղի է ունեցել երկրաշարժ։

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)