Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության ձևավորման համար ԱՄՆ-ն 16 միլիոն դոլար է հատկացրել։
ԱՄՆ պետքարտողարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել էր Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր։ Սրա մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Պետքարտուղարի տեղակալը իր ելույթի ժամանակ նշեց, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
«Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա», — ասաց Ուզրա Զեյան։
ՀՀ պարեկային ոստիկանությունը ձևավորվել է 2021 թվականի ամռանը։