Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին տուրի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» պարտվեց բելառուսական «Դինամոյին» 0։1 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոնը ՉԼ-ի պատասխան խաղում նվազագույն հաշվով զիջեց Մինսկի «Դինամոյին» ու լքեց հետագա պայքարը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած ակումբը առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել։
Պատասխան խաղի առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գոլի հեղինակ դառնալ։ Դիմակայության ելքը վճռվեց հանդիպման 90-րդ րոպեին․ 11-մետրանոց հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսեյ Գավրիլովիչը։
Երևանի «Փյունիկը» լքեց ՉԼ-ն ու պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում։