Սպորտ

Մադրիդի «Ռեալը»՝ աշխարհի ակումբային չեմպիոն

Մադրիդի «Ռեալը»՝ աշխարհի ակումբային չեմպիոն

Մարոկկոյում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը։ Մայրցամաքների չեմպիոնների չեմպիոնական պայքարը հագեցած եղավ դրամատիկ խաղերով ու գոլային հրավառությամբ։ 

Մայրցամաքների ամենահզոր ակումբները վիճարկելու էին աշխարհի ակումբային առաջնության գավաթը, որին տիրացել են ընդամենը 2 մայրցամաքի չեմպիոններ՝ Ամերիկայի և Եվրոպայի։ Այս մրցաշարում իրենց հավասարը չունեն իսպանական գրանդները՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։ Վերջինս 4 անգամ նվաճել է մայրցամաքների միջև անցկացվող գավաթը։ Մարոկկոյում ընթացող մրցաշարը ևս հաջողակ եղավ նրանց համար․ «արքայական» ակումբը հինգերորդ անգամ հաղթեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը։ 

Մադրիդի «Ռեալը» պայքարն սկսել էր կիսաեզրափակիչ փուլից, որտեղ կարողացավ առավելության հասնել խոշոր՝ 4-1 հաշվով եգիպտական «Ալ-Ահլիի» նկատմամբ։ Այդ խաղում մադրիդյան թիմից գոլի հեղինակ դարձան Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն, Ռոդրիգոն և Սերխիո Արիբասը։ Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի նախորդ տարվա եզրափակչի մասնակցից հեղինակության գոլը խփեց Ալի Մալուլը։ Կիսաեզրափակիչի մյուս խաղում բրազիլական «Ֆլամենգոն» անակնկալ կերպով պարտվեց Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալին» 3-2 հաշվով։ 

Եզրափակիչն իրական տոն եղավ ֆուտբոլասերի համար։ 8 խփված գոլ, ու Եվրոպա մայրցամաքը 10-րդ տարին անընդմեջ հաղթեց այս գավաթը։ Եզրափակիչ խաղում «արքայական» թիմի կազմում աչքի ընկան երկուական անգամ Վինիսիուս Ժունիորն ու Ֆեդերիկո Վալվերդեն, մեկ գոլ էլ իր անվան դիմաց գրեց Կարիմ Բենզեման։ «Ալ-Հիլալի» 3 գոլերը հեղինակեցին Մուսա Մարեգան և Լուսիանո Վիետոն, ով դուբլի հեղինակ դարձավ։ 

Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնն է։

 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)