Քաղաքական

ՏԻՄ ընտրություններ 2021

ՏԻՄ ընտրություններ 2021

Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության ավարտին՝ 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Ըստ ՏԻՄ նախնական արդյունքների՝ իշխող ուժը առավելագույն ձայներ ստացել է համայնքների մոտ 2/3-ում։

Խոշոր համայնքներից «Քաղաքացիական պայմանագիր»-ը պարտվել է Լոռիում, Աբովյանում, Մասիսում, Գավառում, Ապարանում, Եղեգնաձորում, Սևանում, Վեդիում։

Լոռիում 12810 ձայնով առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։  Այստեղ քվեարկության իրավունք ունեցող 92202 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել են 33193-ը։

Աբովյանում 10403 քվեով առաջատար է ԲՀԿ-ն։ Քվեարկության իրավունք ունեցողների ընդհանուր թիվն այստեղ 60473 է։ Քվեարկությանը մասնակցել է 23406 ընտրող։

Գավառում առավելագույն ձայներ ստացել է «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքը՝ 9869 քվե։

Մասիսում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է՝ 14943 ձայնով։ Այստեղ քվեարկության իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 62988 է, որից քվեարկությանը մասնակցել են  29513-ը։

Միայն մեկ համայնքում՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում է, որ բացի  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլ ուժ թեկնածու չէր առաջադրել։

Արմավիրում քվեարկության իրավունք ունեցող 44464 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 9214-ը։ Առաջադրված միակ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ստացել է  8370 ձայն։